«Ես ինքս եկա՝ տեսնելու, թե ինչպես է կոլեգաս…». Մանե Գեւորգյանը մոտեցավ Գեղամ Մանուկյանին

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը քիչ առաջ մոտեցավ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին, որը 2 օր է՝ Կառավարության դիմաց հացադուլ է անում։

«Ես եմ եկել, տեսնեմ՝ ոնց են։ Երեկ վարչապետի հետ էլ եմ խոսել այդ մասին, ինքն էլ հարցնում էր՝ ոնց են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանե Գեւորգյանը։

Հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի մոտենում, խոսնակն ասաց. «Վարչապետն աշխատանքի է հիմա»։

Մանե Գեւորգյանին շարունակեց Գեղամ Մանուկյանը, շեշտելով՝ ինքն ակնկալիք չունի, որ վարչապետը կմոտենա, կզրուցի. «Որովհետեւ կարծում եմ՝ մեր զրույցից բան չի փոխվելու»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ