Պատերազմի օրերին արմավիրցի փոքրիկը 4մլն դրամի ընկույզ է վաճառել՝ գումարը փոխանցելով հիմնադրամին

«Վաճառքի գումարը՝ զինվորին» գրությունը ձեռքին  Արմավիր քաղաքի մարդաշատ փողոցներում, օրվա տարբեր ժամերին, քաղաքացիները տեսնում էին ընկույզ վաճառող 6-ամյա Վահեին: Տղան որոշել էր գումար աշխատել և իր անունից օգտակար լինել Արցախում կռվող զինվորներին:

«Որոշեցի գամ ստեղ, որ փող աշխատեմ, զինվորներին փող ուղարկեմ, որ զենք առնեն, հաղթենք»,- ասում էր Վահեն:

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր սիրով ընդունել է արմավիրցի փոքրիկ Վահե Հովհաննիսյանին, որը պատերազմի ծանր օրերին քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ էր վաճառում և հավաքված ամբողջ գումարը՝ ավելի քան չորս միլիոն դրամ, փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Անձամբ իմ և արմավիրցիների անունից շնորհակալություն եմ հայտնել Վահեին՝ հայրենասիրության այս հրաշալի օրինակի համար»,- նշել է քաղաքապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ