Ջորջ Սորոսը ձերբակալվել Է ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար

Ջորջ Սորոսը ձերբակալվել է եւ ներկայումս գտնվում է Ֆիլադելֆիայում դաշնային իշխանությունների կալանքի տակ: Վերջերս հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն, որը ներկայացվել է Փենսիլվանիայի արեւմտյան շրջանում, Սորոսը բազմաթիվ լուրջ հանցագործություններ է կատարել ԱՄՆ-ի ընտրություններից առաջ: Նման հրապարակում է հայտնվել երեկ՝ նոյեմբերի 23-ին, կանադական Conservative Beaver պարբերականում։

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է միայն հանցավոր գործունեության մասին, որին Սորոսը մասնակցել է ընտրություններից առաջ, ինչպիսիք են էլեկտրոնային հաղորդակցության միջոցների օգտագործմամբ խարդախությունը, անձնական տվյալների գողությունն ու համակարգիչների վնասումը:

Ներկայումս Սորոսին հարցաքննում է Հետաքննությունների դաշնային բյուրոն:

ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ Սորոսի ձերբակալության մասին տեղեկությունները կարող են կեղծ լինել։ Կանադացի հեղինակներն էլ պնդում են, որ դատավորն արգելել է Սորոսի ձերբակալության մասին հրապարակումները, սակայն այդ օրենքները չեն տարածվում կանադական ԶԼՄ-ների վրա, ինչպիսիք են Conservative beaver-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ