Անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել ՊՆ-ի դիմաց

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել անհետ կորած իրենց հարազատներին գտնելու ուղղությամբ:

Քաղաքացիները որոշեցին ակցիան շարունակել Ռուսաստանի դեսպանատան մոտ, իրենց խնդիրը բարձրացնել նաև այնտեղ:

Նոյեմբերի 23-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Կառավարության ղեկավարը լսել է ներկաներին, ներկայացրել պարզաբանումներ և պատասխանել նրանց հարցերին: Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներին ընդգրկվել ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում, ինչը կապահովի նաև մշտական հաղորդակցություն իրականացվող աշխատանքների ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ