Թուրքիան և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն՝ պայմանավորված Ադրբեջանում անկախ ռազմական դիտակետ ստեղծելու Անկարայի ցանկությամբ

Թուրքիան և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն՝ պայմանավորված Ադրբեջանի տարածքում անկախ ռազմական դիտակետ ստեղծելու Անկարայի ցանկությամբ, Reuters գործակալությանն ասել է թուրքական աղբյուրը:

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Թուրքիան և Ռուսաստանն արդեն պայմանավորվել են տարածաշրջանում ստեղծել համատեղ կենտրոն՝  հրադադարի ռեժիմը վերահսկելու համար:

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնատար անձինք դեռ պետք է համաձայնության գան դիտարկման մեխանիզմի պարամետրերի շուրջ, բայց Թուրքիան՝ Ադրբեջանի հաստատակամ դաշնակիցը, նույնպես ցանկանում է, որ իր անկախ դիտակետն ուժեղացնի իր ազդեցությունը մի տարածաշրջանում, որը նա համարում է էական՝ սեփական անվտանգության առումով:

«Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիայի համար անհրաժեշտ չէ տարածաշրջանում միասնական կենտրոնից անկախ դիտակետ հիմնել: Սակայն դա անհրաժեշտ է Թուրքիային», – ասել է թուրքական անանուն աղբյուրը:

Աղբյուրը նշում է, որ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում, և Թուրքիան ակնկալում է, որ ի վերջո փոխզիջման կգա Ռուսաստանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ