Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. ով կփոխարինի նրան

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Մենք տեղեկացանք, որ վարչապետն ընդունել է Խաչատրյանի դիմումը:

Ավելին՝ արդեն որոշում կա, որ այդ գերատեսչությունում որպես ղեկավար նշանակվելու է Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը, ով երեկ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի հետ

Նա մեզ հետ զրույցում հորդորեց սպասել, ապա նշեց, որ ինքը շշուկներին չի արձագանքում:

Տիգրան Խաչատրյանի մամուլի պատասխանատու Աննա Օհանյանը մեզ զրույցում հաստատեց Տիգրան Խաչատրյանի դիմումի առկայությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ