Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում

Սերժ Սարգսյանի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Հայտնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։

Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից եւ համաճարակային վիճակից։

ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը»,— նշվում է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ