ՌԴ ՊՆ-ը խաղաղապահների տեղակայման նոր քարտեզ է հրապարակել

ՌԴ ՊՆ-ը խաղաղապահների տեղակայման նոր քարտեզ է հրապարակել։

Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց հանվել է Աղդամի շրջանը, որը երեք երկրների առաջնորդների պայմանավորվածությունների համաձայն, փոխանցվել է Ադրբեջանին։

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․
«Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների:

Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում:

Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից»,- նշվում է հաղորդագրությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ