Մայր Աթոռը հայտնում է, որ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հանդիպում է ունեցել ԱԱԾ-ում, ԱԱԾ-ն հերքում է

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին իրենց կառույց հրավիրելու մասին տարածված տեղեկությունները, մինչդեռ Մայր Աթոռից հայտնում են, որ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի մասնակցությամբ ԱԱԾ-ում հանդիպում եղել է:

ԱԱԾ մամուլի կենտրոնից  հայտնեցին, որ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել, իսկ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանն ասաց. «Ես կարող եմ ասել, որ հանդիպում եղել է այդ համատեքստում:

Հավելյալ պարզաբանումներով հանդես կգա Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը»:

Ավելի վաղ, լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ