Թուրքիան ԼՂ է տեղափոխում սիրիացի ընտանիքների․ Sky News Arabia

Մասնավոր աղբյուրները Sky News Arabia-ին հայտնել են, որ Թուրքիայի կառավարությունը տասնյակ արաբ և թուրքմեն ընտանիքների Սիրիայի հյուսիս-արևելքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի շրջան՝ բնակություն հաստատելու այն տարածքներում, որտեղից հայկական ուժերը դուրս են բերվել։

Հյուսիսարևելյան Սիրիայի ինքնավարության ներկայացուցիչ Շաֆան ալ-Խաբուրին Sky News Arabia- ին հաստատել է տեղեկությունը, որ Թուրքիայի կառավարությունը որոշել է սիրիացի ընտանիքներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխել։

Ալ-Խաբուրին բացատրել է, որ դա արվում է Ղարաբաղում, որտեղ մեծ թվով քրդեր են բնակեցված, ժողովրդագրական փոփոխություններ առաջացնելու համար։ Քրդերն այս տարածաշրջանը անվանում են «Կարմիր Քուրդիստան»:

Նա ավելացրել է, որ ինքն ու իր վարչակազմը մշտական ​​կապի մեջ են քրդերի հետ, և իրենք համոզվել են, որ սիրիացի որոշ ընտանիքներ այնտեղ են ժամանում Թուրքիայի տարածքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ