ԼՂ-ում ականազերծման աշխատանքների համար ՌԴ ՊՆ-ն սակրավորներ է ուղարկել

ՌԴ ՊՆ-ն հայտնել է սակրավորական աշխատանքների համար Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի ստորաբաժանման մասնագետներին ԼՂ ուղարկելու մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկոլովսկի աերոդրոմից ԼՂ է ուղարկել ՊՆ Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետների, տեխնիկա և սպառազինություն, ինչպես նաև ծառայողական շներ՝ խաղաղապահական գործողություն գոտում հանձնարարությունների կատարման համար»,-ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Երևան է տեղափոխվել ավելի քան 100 զինվորական, 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, ներառյալ ականազերծման Уран-6 ռոբոտատեխնիկական համալիրներ, զրահափոխադրիչներ և զրահամեքենաներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ