Պուտինը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Դա նշանակում է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ դրան հարող բոլոր շրջանները եղել և հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի անբաժանելի մասը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցության պայմանները Ռուսաստանին չեն պարտավորեցրել ներքաշվել հակամարտության մեջ։

«ՀԱՊԿ-ի պայմանագիրը նախատեսում է փոխադարձ օգնություն այդ պայմանագրի մասնակից երկրի տարածքի նկատմամբ ագրեսիայի դեպքում։ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա ոչ ոք չի հարձակվել, և դա մեզ ոչ մի իրավունք չի տվել ուղղակի մասնակցել մարտական գործողություններին», – պարզաբանել է  ՌԴ նախագահը։

Ընդ որում, Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Մոսկվան լիովին կատարել է պարտավորությունները, հավելել է նա:

«Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանն իրեն լքված, մոռացված չի զգացել։ Եվ Ռուսաստանն ամեն ինչ արել է, որպեսզի այդպես չլինի»,- ասել է նա ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ