Մխիթարյանը գոլերը նվիրել է հայ հերոսներին

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության է հասել «Պարմայի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացել է իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը։

32-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկել է «Ռոմայի» առավելությունը, իսկ 40-րդ րոպեին դուբլ է գրանցել՝ հաշիվը դարձնելով 3-0։

Հանդիպումից հետո Մխիթարյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում. «Մեր հայ հերոսների համար»:

Ի դեպ՝ Հենրիխը «Ռոմայի» վերջին 3 խաղերում 6 գոլ է խփել։ 31-ամյա ֆուտբոլիստը հեթ-տրիկ է ձևակերպել «Ջենոայի» դեմ Ա սերիայի խաղում (3-1), ինչպես նաև աչքի է ընկել Եվրոպա լիգայի խաղարկության «Կլուժի» դեմ մրցավեճում (5-0):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ