ՌԴ-ում 6-ամյա աղջիկն ընկել է 4-րդ հարկից, ապա՝ վեր կացել ու վերադարձել տուն


Տոմսկում 6-ամյա աղջիկն ընկել է 4-րդ հարկից և ողջ մնացել։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ի երեկոյան։

Հրապարակված կադրերում երևում է, որ երեխան ընկել է ձնակույտի մեջ, որից հետո բավական արագ վեր է կացել և քայլել դեպի շքամուտք։

Ներկայումս աղջիկը գտնվում է հիվանդանոցում։ Նախնական տվյալներով ՝ երեխան լուրջ վնասվածքներ չի ստացել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ