Բիլ Գեյթսը նոր համաճարակ է կանխատեսել

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մարդկությանը կանխատեսել է նոր համաճարակի ի հայտ գալը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Միլիարդատերը ձայնագրել է podcast-ը, որում դերասանուհի Ռաշիդա Ջոնսի և ԱՄՆ-ի գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչիի հետ քննարկել է կորոնավիրուսի պանդեմիան և այն փոփոխությունները, որոնք բերել է COVID-19-ը:

Զրույցի ընթացքում Ջոնսը հարցրել է նրան, թե արդյոք մարդկությունն անխուսափելիորեն նոր համաճարակի կբախվի, ինչին Գեյթսը պատասխանել է․

«Այո։ Եվ մեր բախտը կբերի, եթե դա տեղի ունենա քսան տարի անց»։

Նա նաև նշել է, որ գոյություն ունի սցենար, որի դեպքում դա կարող է տեղի ունենալ շատ ավելի շուտ՝ երեք տարի անց։

Սակայն, ինչպես ընդգծել է Microsoft-ի հիմնադիրը, հաջորդ անգամ մարդկությունը համաճարակին ավելի «պատրաստված» կլինի։ Նրա խոսքերով ՝ այդ պահին ի հայտ կգան մշակված ալգորիթմներ, որոնց համապատասխան կարանտին կսահմանեն, ինչպես նաև կբարելավվեն վարակի պոտենցիալ կրողների թեստավորման համակարգերը:

«Երկրորդ անգամ մենք այդքան հիմար չենք լինի»,- եզրափակել է նա:

Ավելի վաղ The Daily Show ծրագրում Գեյթսը նախազգուշացրել էր, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարող է բարդանալ ձմռանը: Նրա կարծիքով ՝ տարվա ցուրտ եղանակին մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում սենյակներում, կհոգնեն նախազգուշական միջոցառումների պահպանումից, և վիրուսն ավելի ակտիվ կտարածվի: Վարակի թուլացումը միլիարդատերը կապում է պատվաստանյութերի արտադրության ծավալների ավելացման հետ։ Դրանից հետո, ինչպես նշել է Գեյթսը, մարդկությունը կտեսնի «լույսը թունելի վերջում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ