«Մենք բոլորս սպասում ենք նշանի` երբ հնարավոր կլինի հանել դիմակը»․ Դուբայից բժիշկը լուսանկար է հրապարակել

«Մենք բոլորս սպասում ենք նշանի` երբ հնարավոր կլինի հանել դիմակը»: Հենց նման մակագրությամբ է Դուբայի մանկաբարձ-գինեկոլոգ Սամեր Չաիբը հրապարակել լուսանկարն իր Instagram-ում։

Լուսանկարը դարձել է պանդեմիայի մոտալուտ ավարտի հույսի խորհրդանիշ և վերադարձ սովորական ուրախություններին:

Ուշագրավ իրադարձությունը լուսանկարել է նորածնի հայրը, որի երջանկությանը չափ ու սահման չկար այն բանից հետո, երբ երկու առողջ երեխաների հայր է դարձել։ Նա խնդրել է բժշկին լուսանկարվել երեխաներից յուրաքանչյուրի հետ առանձին՝ այդպիսով իսկ արձանագրելով այդ հետաքրքիր պահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ