Գիտնականները նշել են «կորոնավիրուսը ճնշող» բնական մթերքները

Ուլմի համալսարանի բժշկական կենտրոնի մոլեկուլային վիրուսաբանության ինստիտուտի մի խումբ գիտնականներ հայտարարել են բնական արտադրանքի հայտնաբերման մասին, որն ի վիճակի է ճնշել օրգանիզմում կորոնավիրուսի հարուցիչների մինչև 97 տոկոսը: Նրանք համապատասխան հոդվածը հրապարակել են bioRxiv-ում։

Գիտնականները նշել են, որ շնչառական վարակներն ի սկզբանե ախտահարում են մարդու կոկորդը: Ուսումնասիրության ընթացքում նրանք պարզել են, որ սևապտուղ արոսի հյութը և կանաչ թեյը վիրուսասպան ազդեցություն ունեն:

Մասնագետները կարողացել են հաստատել, որ արոսը 97 տոկոսով ճնշում է SARS-CoV-2- ի ակտիվությունը և նույնիսկ ավելի արդյունավետ է գրիպի վիրուսի դեմ:

Գիտնականները ասում են նաև, որ նռան հյութը կարող է ճնշել կորոնավիրուսի հարուցիչների մինչև 80 տոկոսը: Նրանք կարծում են, որ այլ բնական հյութերն ու կանաչ թեյը կարող են թուլացնել հիվանդությունը, քանի որ դրանք թթվային միջավայր են ստեղծում և պարունակում են բուսական պոլիֆենոլներ, որոնք բացասաբար են ազդում վիրուսի վրա: Այս ուսումնասիրությունը դեռ պետք է գնահատվի գիտական ​​հանրության կողմից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ