«Մեր քաջերը երբեք չեն մեռնում. դուք հավերժ կապրեք մեր մեջ». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ անդրադառնալով մեր նահատակված քաջ զինվորներին: Նա մասնավորապես գրել է.

«Մեր քաջերը երբեք չեն մեռնում:

Մեր վիշտն այնքան խորն է, որ հնարավոր չէ խոսել այդ մասին… Այսօր ամբողջ աշխարհում ոգեկոչման ծառայությամբ հարգելու ենք մեր զոհված հերոսներին:

44 օր շարունակ դուք աննկարագրելի քաջություն եք ցուցադրել Արցախում՝ ձեր կյանքը զոհաբերելով հանուն մեր հայրենիքի, մեր ժողովրդի և մեր հազարամյա պատմական հողերը պաշտպանելու սուրբ առաքելության:

Դուք հավերժ կապրեք մեր մեջ…

Մենք աղոթում ենք նաև մեր վիրավոր եղբայրների համար: Մեր բացարձակ երախտագիտությունն ենք հայտնում մեր բոլոր զինվորներին: Շնորհակալություն:

Իմ ազգին մաղթում եմ ուժ և համերաշխություն՝ հաղթահարելու իր սիրելի որդիների վիշտը:

Մենք պետք է կենտրոնացած ու իրազեկ լինենք, պետք է օգտագործենք մեր ամբողջ ներուժը և ավելի լավ աշխարհ, խաղաղության աշխարհ ստեղծենք մեր երիտասարդների համար, որտեղ նրանք կարող են իրականացնել իրենց երազանքները»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ