Ռուսաստանի ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ կուղարկի փրկարարների

Ռուսաստանի ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ կուղարկի փրկարարների և բարձր անցանելիության տեխնիկայի համահավաք խմբավորում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը։

ԱԻՆ-ում նշել են, որ խմբավորումը ձևավորում են Նոգինսկու, Ուրալի, Տուլայի, Դոնսկու, Նևսկի և Վոլժսկի փրկարարական կենտրոնների աշխատակիցներից: Խմբում ընդգրկված են նաև կենտրոնական ապարատի մասնագետներ և գերատեսչական հոգեբաններ:

Մեկնմանն արդեն պատրաստ են 75 մասնագետներ և 13 միավոր տեխնիկա, բացի այդ, շարունակվում է լրացուցիչ ուժերի և միջոցների ժամանումը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ