ՌԴ-ի օդատիեզերական ուժերը սարքավորումները հասցրել են ԼՂ խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտի

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սարքավորումները հասցրել են ԼՂ խաղաղապահ գործողությունների գոտի` տեղեկացնում է tvzvezda.ru կայքը:

Ինժեներական սարքավորումները կօգտագործվեն բնակավայրերում, ճանապարհների և ենթակառուցվածքների մաքրման համար:

Մեկ այլ օդանավ՝ IL-76, օդ է բարձրացել մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ինժեներական զորքերի զինծառայողների, ինչպես նաև ինժեներական մեքենաների և սարքավորումների տեղափոխման համար։

Ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայան է հասցրել ռազմական ինժեներներ, բուլդոզերներ և այլ ծանր տեխնիկա, ինչպես նաև սարքավորումներ՝ խաղաղապահ գործողության գոտում դիտակետերի կահավորման, սարքավորումներ հասցնելու համար:

Ռուս խաղաղապահները առավելագույն օգնություն են ցուցաբերում տեղի իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու գործում: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը և ջերմամատակարարումը:

Ռուսաստանցի խաղաղապահների պարեկները ապահովում են սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի անվտանգ առաքումը հեռավոր բնակավայրեր:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •