«Մտքովս չէր էլ անցնում, որ Հադրութի վրա հարձակումը հենց այս ուղղությունից կլիներ»․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայկի, Վարդանի հետ հոկտեմբերի սկզբներին Հադրութի գլխի անտառներում էինք։

Հայկը վիրավորներին դուրս բերման ուղիներն էր հաշվարկում։ Չնայած շատ զգույշ էինք, բայց անկեղծ մտքովս չէր էլ անցնում, որ Հադրութի վրա հարձակումը հենց այս ուղղությունից կլիներ։

Ամեն ինչ խաղաղ էր թվում, կարծես պատերազմը շրջանցել էր այս հատվածը, ցավոք, զգացողությունս սխալ էր։

Մի քանի օրից ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր քանակի ուժերով մտան անտառներ, ապա այդտեղից հարձակում սկսեցին Հադրութ քաղաքի ուղղությամբ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ