«Քաղաքական գործիչը քաղաքավարի ստերի ու քաղցր կենացների համար չէ». Բագրատյանը` Արմեն Սարգսյանին

«Ջուրը 20-50 տարի անց ավելի արժեքավոր է լինելու, քան նավթը։ ԱՄԷ-ն հարուստ է նավթով, բայց աղքատ է ջրից։ Մենք հարուստ ենք, մեր ազգային բաժակը, ապագայի բաժակը լրիվ լիքն է»,- Աբու Դաբիում հայ համայնքի հետ հանդիպմանն ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը։

«Այն փաստը, որ մենք ապրում ենք աշխարհի տարբեր երկրներում, սփռված ենք աշխարհի տարբեր մասերում, գուցե ոչ թե թերություն է, այլ ընդհակառակը՝ առավելություն է, որովհետև մենք աշխարհի այն քիչ ժողովուրդներից ենք, որոնք կարող են շատ հստակ ասել, որ մենք փոքր պետություն ենք կամ նույնիսկ ունենք փոքր երկու պետություն, բայց համաշխարհային ազգ ենք` իրար հետ շատ սերտ կապված։

Ստիպված եմ արձագանքել։ Ջուրը երբեք չի կարող նավթից թանկ լինել կամ համեմատվել դրա հետ։ Ջուրը վերականգնվող ռեսուրս է, իսկ նավթը՝ ոչ։ Գոյություն ունի ռեսուրսաբանության տեսություն։ Կարդալ է պետք։

Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ։ Մի 30 տարի առաջ էլ այս մոտեցումը կար։ Արդյունքը 0 է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ