Արցախում անօթևան մնացածների հարցով Հայաստանը աջակցություն է խնդրել Ռուսաստանից

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտնել է, որ Հայաստանի ֆինանսների նախարարությունը դիմել է իրենց Ղարաբաղում անօթեւան մնացած բնակիչներին օգնություն ցուցաբերելու խնդրանքով, ֆինանսական առաջարկները պատրաստվում են:

«Մենք կապի մեջ ենք Հայաստանի գործընկերների, ֆինանսների նախարարության գործընկերների հետ։ Դիմել են աջակցության, առաջին հերթին, այն քաղաքացիներին սոցիալական օգնության ֆինանսական ապահովման մասով, որոնք անօթեւան են մնացել տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով»,- ասել է Սիլուանովը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մասին խորհրդակցության ժամանակ:

«Մենք առաջարկներ ենք պատրաստում, այդ առաջարկներն առանձին կզեկուցվեն»,- հավելել է նա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիլուանովին խնդրել է զեկուցել առանձին, երբ առաջարկները պատրաստ լինեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ