«Էս ո՞ւմ էիք մեզ վերադաս նշանակել ու գեներալի կոչում տալիս». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ նախկին պետը վարչապետից իբրև թե Իջևանում «արյուն հեղելու» հրաման է ստացել, դրանից հետո շարունակել է աշխատել համակարգում, ու այժմ դա հպարտորեն պատմում է հրապարակում։ Հրաժեշտի տեքստի տակ գրել էր` պատիվ ունեմ…

Էս ինչ աշխարհում մնացինք, էս ում էիք մեզ վերադաս նշանակել ու գեներալի կոչում տալիս…
Իսկ իրականում, տպավորություն է, որ ընդամենը իջևանցիներին է փորձում իջևանցի Փաշինյանի դեմ հանել… Փաստորեն, մեր ԱԱԾ պետերը քաղտեխնոլոգիաներից կարգին գլուխ են հանում, բայց սեփական գործում չեն եղել ու չկան…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ