Նիկոլ Փաշինյանը պետք է մի կողմ դնի սեփական բացառիկության մասին ունեցած միֆը

Ի՞նչ պետք է անի Փաշինյանը:

Ցանկացած գնով իշխանությունը պահելը եւ իշխանությունից կառչելը նրան պատիվ չի բերում։

Վերջին հաշվով նա 2018-ի Նիկոլն է։

Պետք է կարողանա այդ Նիկոլին գնահատել։

Գոնե մի քիչ փորձել նմանվել այդ Նիկոլին։

Պետք է մի կողմ դնի սեփական բացառիկության մասին ունեցած միֆը։

Բավական է` 2,5 տարի ապրել է այդ միֆով, կերակրել է դրանով իր շրջապատի մարդկանց։

Անիմաստ ու ոչինչ չասող կադրային փոփոխություններ անելու փոխարեն պետք է հանդես գա ժողովրդին ուղղված հայտարարությամբ, որտեղ հստակ պետք է ասի, որ հրաժարական է տալու, բայց պատասխանատվության իր չափը գիտակցելով խնդրում է տալ իրեն 5 ամիս, 6 ամիս, 9 ամիս ժամանակ (տրամաբանական ժամանակահատված), որը պետք է լինելու ընտրությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքների ընդունման եւ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար։

Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի անցնցում եւ իրավական։

Փաշինյանին ուժով հեռացնելու բոլոր փորձերը պետք է ձախողվեն։

Ամեն ինչ պետք է լինի ընտրությունների միջոցով։

Սեղանին մեր երեխաների ճակատագիրն է․ յուրաքանչյուրիս երեխայի։

Վարդան Հարությունյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ