Առաջիկայում առնվազն հետաքննություն պետք է սկսվի պարզելու համար 2016-ի Ապրիլյանից հետո ՊՆ-ի չհիմնավորված ու կասկածելի գնումները

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հուսով եմ Դավիթ Տոնոյանի՝ ՊՆ նախարարի պաշտոնից հեռանալուց հետո առաջիկայում առնվազն գոնե հետաքննություն կսկսվի պարզելու համար 2016-ի Ապրիլյանից հետո ՊՆ-ի չհիմնավորված ու կասկածելի գնումները։

Ինչպես օրինակ ՍՈՒ-30-ները, և անհրաժեշտ, բայց ինչ-ինչ պատճառներով չկատարված գնումները պարզելու համար։

Ինչպես նաև հետաքննության շրջանակներում պետք է պարզել, թե ինչու է ՊՆ-ն իրեն անհրաժեշտ գնումներն իրականացրել միջնորդի՝ այսպես կոչված «Պատրոն Դավո»-ի միջոցով, ում անունն անընդհատ կապվում է «սև» գործարքների հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ