Որպես կեղտոտ կենդանի խոզը հիշատակվել է անգամ Թորայում, որը հրեական ավանդական կրոնական օրենքների ամբողջությունն է և ստեղծվել է մ.թ.ա. IX դարում:
Ատելությունը խոզերի նկատմամբ հրեաների մոտ այնքան ուժգին էր, որ «խոզ» բառի փոխարեն նրանք առավել հաճախ օգտագործում էին «դավար ախեր» արտահայտությունը, որը բառացիորեն նշանակում է «ուրիշ բան», այսինքն՝ ինչ-որ մի բան, որին անգամ սեփական անունով դիմել պետք չէ:
Հրեաների և մահմեդականների բացասական վերաբերմունքը խոզերի հանդեպ բացատրվում է այդ կենդանիների անմաքրությամբ, նրանով, որ դրանք ուտում են սեփական արտաթորանքը, և նրանով, որ շոգ եղանակին նրանց մսի մեջ թույն է հավաքվում:
Սակայն հրեական իրավագետները շատ անգամներ են ընդգծել, որ այս երևույթի մեջ ռացիոնալ պատճառներ փնտրել պետք չէ, քանի որ Աստծու մտադրությունը մարդուց գաղտնի է: Ազգագրագետները կարծում են, որ խնդիրը սկզբնական հավատալիքների մեջ է եղել, որոնցից շատ տաբուներ հետագայում կրոնների հիմք են դարձել: