Տեսանյութը ամենայն հավանականությամբ նկարահանել է պերուացի Խոսե Կոռեան: Նա Metro հրատարակությանը հայտնել է‚ որ պատրաստվում էր ցնցուղ ընդունել‚ երբ լոգարանում կրծողին տեսավ:
«Նա (առնետը) իրեն լրիվ մարդու պես էր պահում: Այս ամենը շարունակվել է 30 վայրկյան‚ ապա նա փախել է: Կարծում եմ նա ուղղակի ցանկանում էր լավ լողանալ:»‚ — հայտնում է Կոռեան:
Սակայն Gizmodo հրատարակությունը վկայակոչում է Հելսինկիի համալսարանի կրծողների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետ Թուոմաս Այվելոի խոսքերը‚ ով վստահեցրել է‚ որ նորմալ պայմաններում առնետը այդպես իրեն չէր պահի:
«Օճառը առնետի համար ավելորդ է և նա այդպես փորձում է ազատվել իր վրա լցված օճառից: Առնետներին հատկանշական է մաքրվել իրենց լիզելու միջոցով»: