Լավրովը ժամանել է Երևան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ռուսական պատվիրակությանը։

Երևանում է գտնվում ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը, որի կազմում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԳ նախարար Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան։

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ