«Պետական գաղտնիք չէ. քանի՞ գերեվարված ունենք…». Անդրանիկ Քոչարյանը՝ Հայրապետյանին

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դիմելով Հայրապետյանին նշեց. «Կարծում եմ` այս հարցում պետական գաղտնիք չկա: Ի՞նչ քանակի և ի՞նչ կառուցվածքի գերեվարվածների մասին է խոսքը. քանի՞սն են մոբիլիզացիայի տակ գտնվող, քանի՞սն են կամավոր, քանի՞սն են զինծառայող»։

Նրա խոսքով` շատ բարդ մեխանիզմ է ապացուցելը, թե նրանք ինչպես են գերի ընկել` պատահաբա՞ր են գերի ընկել, թե՞ հանձնվել են:

Հայրապետյանն էլ նշեց, որ այս նախաձեռնությամբ հանդես էր եկել դեռ ամռանը՝ տավուշյան դեպքերից հետո և ՊՆ-ն այն ժամանակ ինֆորմացիա  տրամադրել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ