Արթուր Դանիելյանը, Նարեկ Մալյանը և Միհրան Հակոբյանը ձերբակալվել են

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, ՎԵՏՕ-ի հիմնադիր Նարեկ Մալյանին, հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին, քիչ առաջ ձերբակալեցին, կասկածանքը 225 հոդվածի 1-ին առաջին մասով է (զանգվածային անկարգություն կազմակերպելը), Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժնից դուրս գալուց հետո նշեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Դա ծիծաղելի կասկածանք է, որով չի կարելի ձերբակալել, պատժաչափը այնպիսին է, որ իրենց նկատմամբ չի կիրառվում այդ կալանքը, քանի որ Արթուրի և Միհրանի երեխաները փոքր են, և օրենքը արգելում է նրանց ձերբակալել, դա պարզապես խայտառակություն է:

Սա իրավական մսաղաց է, որ սրիկա տականք ազգադավ կուռքը տարածել է մեր երկրում: Հիշո՞ւմ եք չէ երջանիկ Հայաստանում ենք ապրում, որտեղ իրավունքը զրոյացվել է:

Մենք ամուր ենք մեր պայքարում կբողոքարկվի ձերբակալումը, սպասենք դատական համակարգի արձագանքին»,-նշեց փաստաբանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ