ՌԴ ԱԻՆ-ն անհրաժեշտության դեպքում հրատեխնիկա կուղարկի ԼՂ

ՌԴ ԱԻՆ-ն անհրաժեշտության դեպքում հրատեխնիկական միջոցներ կուղարկի Լեռնային Ղարաբաղ ՝ չպայթած զինամթերքը վնասազերծելու համար, հայտարարել է նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը:

«Ներկայումս Ռուսաստանի ԱԻՆ-ը միավորված խմբավորում է ձևավորվում միջգերատեսչական հումանիտար կենտրոնի կազմում աշխատելու համար։ Կազմի մեջ կլինեն փրկարարներ, հոգեբաններ, տեխնիկական անձնակազմ։

Անհրաժեշտության դեպքում կուղարկվի նաև հրատեխնիկա ՝ բնակելի տարածքներում չպայթած զինամթերքի վնասազերծման համար», – ասել է Զինիչևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած խորհրդակցության ժամանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ