Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը ազատվելու է աշխատաքից

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սաշա Կատվալյանն  իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Հարգելի՜ հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու պատճառով երկուշաբթի օրը՝ 23.11.2020 թ. ազատվելու է աշխատանքից։

Հայտնի միջադեպի հետ կապված հայցում ենք բոլորի ներողամտությունը։

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սաշա Կատվալյան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացացնում հայտնվել էր լուսանկար, ինչն էլ ամենայն հավանականությամբ դարձել է այս ամենի պատճառ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ