Մայրը մի կյանք նվիրում է զավակին և ամուսնուն ,հանուն նրանց գնում է կամավոր զոհողության;
Մեծամասամբ մի օր դվաճանվում է ամուսնու կողմից իսկ զավակից լսում է ի՞նչ ես արել իմ համար։
Ընդ որում լսում է դա այն ժամանակ,երբ կյանքի մայրամուտն է,իսկ ամբողջ կյանքը ինքնազոհություն և ոչինչ փոխել հնարավոր չէ։
Բոլորս կյանքում ունեցել ենք ընկերներ,հարազատներ,որոնց համար ըստ մեզ արել ենք ամեն ինչ,որ նրանք նեղության մեջ չլինեն և երջանիկ լինեն։Կամավոր գնացել ենք ինքնազոհողության Մեծամասամբ մի օր դվաճանվում ենք նրանց կողմից և լսում ենք ի՞նչ ես արել մեր համար։
Ընդ որում լսում ենք դա այն ժամանակ,երբ կյանքի մայրամուտն է,իսկ ամբողջ կյանքը ինքնազոհություն և ոչինչ փոխել հնարավոր չէ։
Նիկոլ Փաշինյան․․․․․․․․․․․
Մի ամբողջ կյանք պայքար,մի ամբողջ ազգ ազատվեց ստրկությունից,զոհասեղանին դրվեց չորս երեխաների և կնոջ կյանքը , անվտանգությունը,պայքարի որոշակի փուլը նրան կարող էր զրկել կյանքից,Աստծո կամոք զրկվեց միայն ազատությունից։
Պայքարի ընթացքում ստացված ցանկացած առաջարկություն նրան կապահովեր բարեկեցիկ կյանք ՝ մերժեց։
Մերժեց հանուն գաղափարի,իրականում վերացական,հավաքական,չանձնավորված մի միավորի,որը կոչվում է ժողովուրդ,մեր դեպքում հայ։
Արդեն լսվում են շշուկներ որ ոչինչ չի փոխվել,վաղը կբարձրաձայնեն այդ մասին,մյուս օրը կգոռան ևս մեկ օր՝ կդավաճանեն և կասեն ի՞նչ ես արել մեր համար այ Նիկոլ։
Ընդ որում կասեն դա այն ժամանակ,երբ նրանց խոսալու,գոռալու և բարձրաձայնելու,արժանապատիվ ապրելու,աշխատելու և արարելու իրավունքը վերականգնված կլինի անդառնալիորեն,իսկ Նիկոլը այդպես էլ չի մտաբերի թե ինչպես մեծացան երեխաները,ի՞նչպես , ու ՞ր և ի ՞նչի համար փոշիացավ իր երիտասարդությունը և այդքանից հետո ի ՞նչու ինքը մնաց չհասկացված և դավաճանված։
Ընդ որում փոխել արդեն ոչինչ չի կարելի։
Եվ Նիկոլը դա չի հասկանա այնպես,ինչպես չի հասկանա դավաճանված մայրը,ինչպես չի հասկանա դավաճանված ընկերը։
Ցավոք այդպես եղել է ,կա,բայց հուսամ գոնե այս անգամ այդպես չի լինի։
Հակառակ դեպքում կունենանք մի հիմար,զավեշտալի և փակ շրջան։
Գնահատենք այն ինչ ունենք ՝ ծնողին,զավակին,ընկերոջը,արևը,հայրենիքը , լիաթոք շնչելու և մարդ զգալու հնարավորությունը։
Արտակ Գալստյան