Ինչու է ոստիկանության ծառայողների հագուստների վրա առկա չինական գրություն

Այսօր Երևանում կրկին հակակառավարական ակցիաներ են տեղի ունեցել։ Մի խումբ քաղաքացիներ փակել են փողոցներ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Փողոցներ փակած քաղաքացիներին բերման ենթարկող ոստիկանների թվում եղել են նաև ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցներ, որոնց հագուստներին չինական գրառումներ են եղել։ Factor.am-ը ոստիկանության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից հետաքրքրվեց, թե ինչով է սա պայմանավորված։

«Ոստիկանության զորքերը մասնակցել են ռազմական գործողություններին և վերադառնալուց հետո իրենց հագուստները պիտանի չեն եղել կրման համար։ Պահեստավորված համազգեստ է հատկացվել, որոնց վրա ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել հայատառ գրություն կատարել»,- փոխանցեցին կառույցից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ