Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Ղարաբաղում էլեկտրամատակարարման հարցը

Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Ղարաբաղում էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Կողմերի հանդիպումը տեղի է ունեցել Շուշիում։

«Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Իլհամ Աբդուլաևը հանդիպել է Ռուսաստանի ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Սոլովյովին։

Քննարկվել են հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, գազամատակարարման ու կապի միջոցների վերականգնման հնարավորությունները։Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն ու խորացնել համագործակցությունը», — հայտարարել է Ադրբեջանի ԱԻՆ-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ