Էրդողանը հայտարարել է, որ նոր աշխարհակարգում Թուրքիան առաջատար տեղ կզբաղեցնի

Թուրքիան նոր աշխարհակարգի առաջնագծում է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu-ն: Ըստ Թուրքիայի առաջնորդի՝ Թուրքիան բազմիցս ապացուցել է իր գերազանցությունը մյուս զարգացած երկրների նկատմամբ:

Մասնավորապես, սա վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարին և աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը: Էրդողանը նշել է, որ Թուրքիան ունի բոլոր անհրաժեշտ հնարավորությունները` շարունակելու ընդլայնել իր ազդեցությունը նոր աշխարհակարգում:

Ըստ նրա՝ դա վերաբերում է ինչպես ռազմական ուժին, այնպես էլ երկրի զարգացած տնտեսությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ