Քոչարյանի գործով գործընթացն անշրջելի է

Խորհրդարանը դակիչի դեր էր ստանձնել՝ այդ խարդավանքային ճանապարհով իշխանությունը մեկը մյուսին փոխանցելու առումով: Դա տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ից հետո, իսկ մինչ այդ Հայաստանում ընտրությունների արդյունքում ձևավորված լեգիտիմ իշխանություն կար:

Դրանից հետո, երբ որ իշխանությունն անցավ Ռոբերտ Քոչարյանի ձեռքը, արդեն իշխանության ձևավորման ամբողջ տրամաբանությունը փոխվեց. ընտրությունները պարզապես դարձան ձայներ գնելու գործընթաց, իսկ գնված ձայների հետևում մարդն արդեն պատասխանատու չէր այն իշխանության համար, որը փոխանցվում էր ամեն ընտրությունից ընտրություն:

Հետո եկավ այն պահը, երբ իշխանությունը պահելու առումով ուժային բաղադրիչը դարձավ շատ ավելի կարևոր, որովհետև, այնուամենայնիվ, ընդդիմադիր ուժերը դեռ կենսունակ էին, և 2008-ին բոլորը տեսան, որ կա փողոցում ձևավորված բավականին ազդեցիկ և շատ տարողունակ ընդդիմություն, որը հայտ ներկայացրեց իշխանությունը վերցնելու՝ ժողովրդի քվեն ստանալու առումով, և որի դեմ օգտագործեցին բիրտ ուժը՝ ոչ միայն սահմանադրական լիազորությունների շրջանակում, այլ նաև այդ լիազորություններից դուրս՝ օգտագործելով և՛ բանակային ստորաբաժանումներ, որի իրավունքը չունեին, և՛ ապօրինի հազար ու մի տեսակի զինվորական խմբեր, անհայտ ծագմամբ ուժեր, որոնք բացահայտման եզրին են կանգնած:

Տա Աստված, որ այդ բացահայտումները շուտ լինեն, և ընդհանրապես Մարտի 1-ի էջը փակվի՝ բացահայտենք, դնենք մի կողմ, մտածենք մեր հետագա զարգացման մասին…

տեսանյութը՝  1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ