«Իմ քայլը» հիմնադրամը 1 մլն դոլար կնվիրաբերի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

 

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր տեղի  է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվել են հետևյալ որոշումները.
«1. Հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 դոլար նվիրաբերել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
2. Պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար վիճակով փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամը`այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ