Ավտոմեքենան շրջվել է Արփա գետը

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 20-ին, ժամը 02։04-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Արենի-Արփի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է Արփա գետը, կան տուժածներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Արենի-Արփի հատվածի 8-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Հ, ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Արփա գետը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Անդրանիկ Հ․-ն (ծնված 1973 թ.) դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկվել են ավտոմեքենան, որը գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ