Արտերկրում գտնվող որոշ անձինք փորձում են հայազգի օգտատերերից կորզել անձնական տվյալներ․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ արտերկրում գտնվող որոշ օգտատերեր սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածում են հայտարարություններ, որոնցում ներկայանալով որպես մի­ջազգային ֆինան­սական կառույցների ներ­կայաց­ուցիչ­ներ՝ վարկային պարտավորու­թյուն­նե­րի կատար­ման, ինչպես նաև կենցաղային ֆինանսա­կան խնդիրների լուծ­ման հարցում աջակցու­թյուն ցուցաբերելու պատրվա­կով փորձում են հայազգի օգտատերերից կորզել անձնական տվյալներ:

Մաս­նավորապես՝ www.facebook.com սոցիալական ցանցի «Dawaasuren Nymsuren» էջի օգտատերը նշված սոց­ցանցի տարբեր խմբերում և հայալեզու գրառումների մեկնաբանություններում տարածում է հայտարարություն, որում ներկայա­նալով որպես 25 տարվա փորձ ունեցող ֆինանսա­կան կառույցի աշխատա­կից՝ աջակցու­թյուն է առաջարկում բանկերի նկատմամբ պարտավորու­թյունների կա­տարման, շինարարական ծրագրերի իրականացման և ֆի­նանսական դժվարություն­ների հաղթահարման հարցում:

Փաստացի շահավետ պայմաններով գու­մար տրամադրելու քողի տակ փորձ է արվում ստանալ ամբողջական անձ­նական տվյալներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիներից խաբեությամբ ձեռք բեր­ված անձնական տվյալները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրա­պետությունում և Արցախի Հանրապետությունում անձի, հասարա­կության ու պետության անվտան­գության դեմ ուղղված գործու­նե­ություն իրակա­նացնելու նպատա­կով՝ ազգաբնակչությանը հորդորում ենք համա­ցանցում չարձագանքել կասկածելի բո­վանդակու­թյամբ նմանատիպ հայտարարություններին, սոցիալական ցան­ցերում շփումների ընթացքում անծանոթ անձանց չտրա­մադրել անձնական տվյալներ, դրսևորել զգոնություն և աչալրջու­թյուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ