Բացառիկ կադրեր. Երևանում օրը ցերեկով մի խումբ ճիվաղներ ջարդում են մեքենան

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես են երեկ՝ հունվարի 17-ին, Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայի միջից մի խումբ ճիվաղներ Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում դուրս գալիս ավտոմեքենայից, հարձակվում Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա:

Վնասում են  ավտոմեքենան, որից հետո էլ առյուծի կաթ կերած երիտասարդներից մեկը իր ձեռքին եղած ատրճանակով կրակոց է արձակում հեռացող Mercedes-ի ուղղությամբ:

Միջազզային կառույցները երբեմն իրենց զեկույցներում հայտնում են, որ Հայաստանը համարվում է ամենաանվտանգ երկներից մեկը, որտեղ քաղաքացիները կարող են անվտանգ շրջել փողոցներով, մինչդեռ կան որոշ թափթփուկներ, ովքեր կարող են օրը ցերեկով հասարակության նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք:

Նման թափթփուկներին ոստիկանությունը պարտավոր է կարճ ժամանակում հայտնաբերել ու մեկուսացենլ հասարակությունից, որպեսզի նման «մոլախոտերը աճ չտան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ