Հունվարի 31–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնում է Գերմանիա։ Այս մասին Փաշինյանն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Նա տեղեկացրել է, որ այցը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով է։
Մինչև այդ՝ հունվարի 20-ին, նա աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:
Դավոսից վերադառնալուց հետո վարչապետը կայցելի ԵԱՏՄ հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ ելույթ կունենա ԵԱՏՄ–ում ՀՀ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։