«Սերժ Սարգսյանը չի հեռանում քաղաքանությունից». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն մասնակցում, այլև ղեկավարում էր նիստը:

«Ինչպես միշտ, փոփոխություն չկա: Համագումարի հարց չի քննարկվել, հերթականը մյուս տարի է, իսկ արտահերթի վերաբերյալ որևէ քննարկում չկա»,- ասաց նա:

Շարմազանովը տեղեկացրեց, որ կուսակցության ղեկավար կազմի փոփոխության մասին էլ խոսք չկա:

«Մենք ենք ընտրել, մեր կուսակցության նախագահն է, պարոն նախագահն ունի և՛  ասելիք, և՛  անելիք, մենք մի քաղաքական թիմ ենք»,- ասաց նա` նշելով, որ իրենց պայքարը որևէ մեկի դեմ չէ, այլ հանուն է` հանուն ազգային շահի:

Նա ասաց, որ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին` ՀՀԿ-ն ունի իրեն հետևող ընտրազանգված, որը դեռ ավելանալու է: Նա ընդգծեց` իրենք 4-րդ տեղն են գրավել 11 քաղաքական ուժի մեջ, այն դեպքում, երբ իրենց նկատմամբ հակաքարոզչություն, արշավ էր իրականացվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ