Ոստիկանները հայտնաբերել են պո#նկությամբ զբաղվող կանանց

Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։

Հունվարի լույս 18-ի գիշերը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա բաժինների աշխատակիցները, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառման ընթացքում հայտնաբերեցին պո#նկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց։

Միջոցառման խնդիրն է՝ արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել։ Այդ վայրերում նրանք ու այցելուները աղմկում են, հայհոյում, վիճում՝ խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին։

Այս ուղղությամբ ոստիկանության աշխատանքները շարունակական են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ