Եռակողմ հայտարարությունից հետո Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորել է 10 քաղաքացի

Փաշինյանի ստորագրած զինադադարի հայտարարությունից հետո` նոյեմբերի 11-ին, Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորել է 10 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

«ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից», նշված է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ