ԱԺ-ում ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված հայորդիների հիշատակը

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի մեկնարկին ներկաները նախ 1 րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։ Նիստին 3 խմբակցություններն էլ մասնակցում են։ Գրանցվեցին 81 պատգամավորներ, քվորումն ապահովվեց։ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ներկայացրեց ԱԺ 7-րդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագիծը։

«Օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ-ի որոշման նախագծի առաջին բաժնում ընդգրկված հարցեր չկան։ 2-րդ բաժնում 2 հարց կա, որոնք ընդգրկվում են 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգ՝ առանց քվեարկության։ 3-րդ բաժնում ընդգրկված են 12 հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները եզրակացություններ չեն ներկայացրել։ Հարգելի՛ պատգամավորներ, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ նստաշրջանի օրակարգ ընդգրկելու համար այս հարցերը պետք է առանձին-առանձին քվեարկության դրվեն»,-բացման խոսքում նշեց Լենա Նազարյանը։

Պատգամավորները հարցեր տալու համար հերթագրվեցին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ