Ուլյանովսկից ԼՂ է ուղարկվում ինժեներասակրավորական ստորաբաժանում

Ռուսական Իլ-76 ինքնաթիռները Ульяновск-Восточный աերոդրոմից ԼՂ են տեղափոխում Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորական ստորաբաժանման զինծառայողների, հատուկ տեխնիկա և սարքավորումներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ ԼՂ հակամարտության գոտում սակրավորները կիրականացնեն ինժեներական հետախուզման, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքներ։ Բացի այդ, նրանք կապահովեն մատակարարման և տարհանման ուղիների պատրաստում և սպասարկում, կիրականացնեն ջրի մաքրման, ինժեներական ապահովման այլ հանձնարարությունների կատարում։ Պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման և որոնման համար գործի կդրվեն ծառայողական շներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ