Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշին պահելու որևէ հնարավորություն չի եղել

Պատերազմը կանխելու համար Հայաստանը պետք է համաձայներ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևին,- Ազգային ժողովի ամբիոնից պատգամավորների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արդյոք հարց կամ հաշվարկ եղե՞լ է՝ մեր զինուժը կարո՞ղ էր դիմակայել թուրք-ադրբեջանական ուժերին, կատարվե՞լ է մեր ռեսուրսների գնահատում. պատգամավորներին հետաքրքրող առաջին հարցերից է:

Նիկոլ Փաշինյան — Այն կետում, երբ Հայաստանի համար նպաստավոր պայմաններ կլինեին, դա կդառնար նահանջ առանց կանգառի, ինչը, ըստ էության, վերջին տարիներին մենք միշտ տեսել ենք: Մենք պետք է առավելագույնս կոնսոլիդացնենք ուժերը, որ կարողանանք դիմակայել: Պատերազմի կանխարգելումը միշտ էլ եղել է Հայաստանի օրակարգում, բայց դա չի եղել ամեն ինչի գնով: Պատերազմի գինը պետք է լիներ ինչ-որ ձևով ընդունելի, բայց կարծում եմ՝ չի եղել ընդունելի տարբերակ:

Ունեցե՞լ ենք դավաճաններ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է՝ տեսականորեն դավաճաններ պետք չէ փնտրել: Կոնկրետ դեպքերով քրեական գործեր կհարուցվեն, եթե փաստեր ունեցող քաղաքացիները դիմեն իրավապահներին: Որտե՞ղ ենք սխալվել, թերացել՝ Հակաօդային պաշտպանությունում, հետախուզության կամ հակահետախուզության մեջ. այժմ վերջին 2.5 տարվա ամփոփումից: Փաշինյանն ասում է՝ ձեռք էինք բերել ՏՕՌ, ՕՍԱ, Ա-ԿԱ մոդեռն համակարգեր: Իսկ Արցախի հարցում մեր ռազմավարական ամենամեծ սխալը, ըստ Փաշինյանի, «պատերազմի բացառում» և «ոչ մի թիզ հող» սցենարների միջև ընտրություն չունենալն էր: Պետք է հասկանայինք, որ չենք կարող անվերջ ժամանակ ձգել, այնինչ իշխանությանը հիմա մեղադրում են պատերազմը չկանխարգելելու և հողեր հանձնելու համար:

Նիկոլ Փաշինյան — 1998 թվականից ի վեր որոշակի շոշափելի եղել է միայն, որ բանակցային գործընթացի նպատակն է կոնկրետ 7 շրջանի վերադարձն Ադրբեջանին: Մեր մեծագույն մոլորությունը եղել է այն, եկեք տեսնենք միջազգային ատյանների դատարաններում, այդ երկուսը պետք է համատեղեինք: Մենք փորձել ենք ու կատարել ենք այդ ընտրությունը, 2.5 տարում չենք կարողացել այդ ընտրության համար ամեն ինչ անել: Ուզում էի պատերազմը չկանխարգելվեր, թե հողերը չհանձնվեր:  Պատերազմը չէր կարող ավելի շուտ կանգնել: Մենք որոշել ենք պայքարել այնքան, մինչև իմաստ ունենա: Մենք սխալ ընտրություն չենք արել, բայց մեր կառավարությունը չի հասցրել ապահովել:

Մեր պետության նկատմամբ տեղի է ունեցել դավաճանություն։ Հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Ասաց՝ նկատի չունի ստորագրված հայտնի հայտարարությունը, այլ այն, որ կար տոտալ անպատրաստ վիճակ և պաշտպանական ու դիվանագիտական թիմերը ձախողել են բոլոր ուղղություններով: Արման Բաբաջանյանը պաշտպանության, արտգործնախարարների ու անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնավարման շարունակումը համարում է էլ ավելի մեծ դավաճանություն։

Նիկոլ Փաշինյանը նիստին հայտնեց՝ եթե հնարավոր լիներ Շուշին պահել, ապա կպահվեր: Իսկ արդեն ընկած բերդաքաղաքից վերջին երկու օրը 300-ից ավելի զոհված հերոսների մարմիններն են դուրս բերվել:

Նիկոլ Փաշինյան — Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում Շուշիի վերաբերյալ քննարկումներին, փաթեթներում, որոնք մինչ այժմ չեն ընդունվել, փախստականների վերադարձի հարց է եղել, և աշխատանքային մակարդակում պարզաբանումներ ստանալիս Ադրբեջանն ընդգծել է՝ իրենց փախստականները պետք է վերադառնան Շուշի: Պատերազմի եթե ոչ ամենասկզբում, ապա «իքս» պահից պատերազմի դադարեցման նախապայման է եղել Շուշին Ադրբեջանին զիջելու հարցը: Սա հայտնվել է օրակարգում որպես պատերազմի դադարեցման նախապայման, սա անհերքելի փաստ է:

Շուշիի մասին ելույթի ընթացքում Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց, թե խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշիից հրաժարվելու հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը վարչապետին խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունը:

Նիկոլ Փաշինյան — Խաղաղ գործընթացում այդ փաթեթներում որ չեն ընդունվել, միշտ եղել է փախստականների հարց, երբ փորձել ենք պարզաբանումներ ստանալ, այդ կետի ներքո Ադրբեջանի կողմից միշտ նկատառում է եղել, որ մեր փախստականները պետք է վերադառնան: Երբ եղել են տարբերակներ, երբ գուցե 5 օրից, 6 օրից դադարեցման Շուշիի համար դրվել է օրակարգում: Եթե այդպես էր, ինչո՞ւ չի լուծվել, բա լուծեի՞ք:

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին աշխատանքից ազատելու որոշման մասին հայտարարությանը հաջորդեց կրկին Աննա Նաղդալյանի գրառումը: Ներկայացրեց՝ արդեն այսօրվա ամսաթվով Զոհրաբ Մնացականյանի հրաժարականի դիմումը:

Փաշինյանը միֆ է անվանում, թե ինչ-որ բան այն չէր Ռուսաստանի հետ հարաբերություններում, դրա համար էլ այսօր ունենք նման իրավիճակ։

Նիկոլ Փաշինյան — Վերջին 5 տարվա ընթացքում ՌԴ դիրքորոշումը ոչ մի փոփոխություն չի կրել։ Չգիտեմ ինչու, իմ այս` նախկինում էլ արած հայտարարությունը ոչ մի ուշադրության չարժանացավ: Հայ-ռուսական հարաբերությունները եղել են, կան ու կմնան դաշնակցային։ Սրանում որևէ մեկը որևէ կասկած թող չունենա։ Միֆ կա նաև, թե այլ հնարավորություն է եղել, որ ինքը հրաժարական տա, ու պատերազմի ընթացքը փոխվի։ Սակայն դա ընդամենը միֆ է։

Եվ լավատեսական դիտարկումներից. վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ առաջիկա ամենակարևոր անելիքն է, որ արցախցիները վերադառնան Արցախ, տներն ու ենթակառուցվածքները վերականգնվեն, այդպես ոտքի կկանգնի նաև Արցախի տնտեսությունը: Հենց դրա համար 1000 հոգի արդեն վերադարձել է հայրենի տուն: Հենց այսօր կբացվի նաև Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ, կգործի անփախան՝ խոստանում է Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ