Կառավարությունը հերքում է Տարոն Չախոյանի՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվելու տեղեկությունը

Տարոն Չախոյանի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին ասացին ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Լրատվամիջոցները հայտնել էին, որ Տարոն Չախոյանը նշանակվել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ